Ներքին 5 տարի առաջ - 14:20 15-02-2021

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԿՐԱԿՈՑՆԵՐ ԵՆ ԱՐՁԱԿՈՒՄ. ԱԳԱՐԱԿԻ ԳՅՈՒՂԱՊԵՏ

«Ադրբեջանցիները պարբերաբար կրակոցներ են արձակում: Միշտ էլ այդպես է եղել, մի ժամանակ հանգիստ էր, իսկ հիմա նորից են սկսել: Թեև կրակոցները վտանգավոր չեն, բայց բնակիչներն անհանգստանում են»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է Ագարակի գյուղապետ Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ կրակոցներն անկանոն են՝ դեպի օդ:

Կրակոցների վայրից դեպի Ագարակ գյուղ ուղիղ գծով մոտ 1 կմ է: Հայկ Սարգսյանը տեղեկացրեց, որ գյուղի ներքևի հատվածում հենց այդքան հեռավորության վրա է թշնամին, իսկ գյուղի վերևի հատվածից ադրբեջանցիները կրկին առաջ են եկել՝ հիմա 4 կմ բարձրությունից են հսկում սահմանները։

«Երբ իրենք խոսում են՝ գյուղում լսվում է: Երեկ չէ առաջին օրը նորից առաջ են եկել, գյուղի վերևի հատվածում տեղակայվել են։ Չորս կմ հեռու են՝ գյուղի գլխավերևում: Մինչև առաջ գալը բավականին հեռու էին, հիմա եկել են գծի վրա նստել են: Սահմանապահներ ունենք, ռուսները ևս շուրջօրյա հերթապահում են արդեն երկու օր է: Առաջ են եկել ռուսի թույլտվությամբ մեր սահմանով անցել են եկել իրենց գծի վրա կանգնել են: Մենք էլ գյուղեր ունենք, որ ճանապարհներն իրենց սահմանով է անցնում, թույլատրում են, անցնում են: Մեկ կմ-ն էլ ներքևի հատվածից են հեռու»։

Ագարակի խնդիրների մասին վաղուց են բարձրաձայնում, հիմնականում որսորդական զենք կրելու թույլտվության հարցն են բարձրաձայնում, որ գյուղի բնակիչները ինքնապաշտպանության համար զենք ունենան, սակայն արձագանք չկա, ինչը, իրենց կարծիքով, լուրջ խնդիր է:

Ագարակում 40 տուն կա, նախկինում գյուղի մաս հանդիսացող տարածքները հիմա դիրքերի են վերածվել: Իշխանություններից օգնություն չեն առաջարկել, գյուղին աջակցում է միայն համայնքապետը։ Ագարակի հիմնական ճանապարհը ևս փակվել է։ Նոյեմբերի 10-ից հետո 4 կմ-ն անցել է Ադրբեջանին ու բնակիչները ստիպված այլընտրանքային ճանապարհից են օգտվում՝ 6,5 կմ երկար ճանապարհ անցնում, որն անմխիթար վիճակում է:

Եղվարդի գյուղապետ Սպարտակ Զաքարյանը նույնպես փաստում է՝ կրակոցները լսելի են գյուղում. «Առայժմ խնդիրներ չկան։ Գարունը կբացվի կհասկանանք՝ բարին հետը կգա, թե չարիքը։ Սահմանը գծում են երկկողմանի բանակցություններով, առայժմ ես չեմ տեսնում, որ երկկողմանի բանակցություններով սահմանազատում անեն»:

Եղվարդում նույնպես մարզկենտրոն գնալու համար ճանապարհը երկարել է՝ այլընտրանքային ճանապարհն են օգտագործում, որն անորակն է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում