Ավելին 5 տարի առաջ - 14:32 12-02-2021

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՊԱՏԱՀԱՐԻՑ ԶՈՀՎԱԾ ԲԱՍԿԵՏԲՈԼԻՍՏ ԿՈԲԻ ԲՐԱՅԱՆՏԻ ԱՎԱԳ ԴՈՒՍՏՐԸ՝ ՆԱՏԱԼԻԱՆ ԴԱՐՁԵԼ Է ՄՈԴԵԼ

Անցյալ տարի ավիավթարից զոհված բասկետբոլիստ Կոբի Բրայանտի և նրա 38-ամյա կնոջ՝ Վանեսայի ավագ դուտրը վերջերս ստորագրել է իր առաջին մոդելային պայմանագիրը:18-ամյա Նատալիան աշխատելու է IMG Models հեղինակավոր գործակալության հետ, որը համագործակցում է նաև Բելլա և Ջիջի Հադիդների, Հայդի Քլումի, Կարլի Քլոսի և այլ համաշխարհային աստղերի հետ:

Այս մասին նորությունը հայտնվել է մոդելային գործակալության Ինստագրամի պաշտոնական էջում: Այնուհետև Նատալիան՝ ինքն այն կրկին տեղադրել է իր էջում: Նորությունը ուղեկցվել է սև ու սպիակ լուսանկարով և ոգեշնչող բացման խոսքով.

«Ինձ նորաձևությունը հետաքրքրել է շատ փոքր տարիքից: Ես իսկապես սիրում եմ այս ոլորտը: Որքան հիշում եմ, ես միշտ ցանկացել եմ մոդել դառնալ: Ես դեռ շատ բան ունեմ սովորելու և զգում եմ, որ սա հիանալի հնարավորություն է՝ ստեղծագործական տեսանկյունից արտահայտվելու» - կիսվել է առաջիկայում իր ծրագրերի մասին մահացած մարզիկի դուստրը:

Աղջկա հետևորդներն անմիջապես շնորհավորել են նրան նոր ձեռնարկի կապակցությամբ և նշել, որ վերջինս ունի բոլոր տվյալները հաջողակ մոդել դառնալու համար:

Հիշեցնենք, որ Նատալիայի հայրը՝ Կոբի Բրայանտը և նրա կրտսեր քույրը ՝ Ջիաննան, զոհվել են Կալաբասասում 2020 թվականի հունվարի վերջին տեղի ունեցած ավիավթարի պատճառով: Այդ ժամանակ բասկետբոլիստը 41 տարեկան էր, իսկ Ջիաննան ՝ 13 տարեկան:

Այդ ճակատագրական օրը օդաչուն ուժեղ մառախուղի պատճառով չի նկատել բլուրը և բախվել է, որից հետո ինքնաթիռն ընկել է՝ բռնկված բոցերի մեջ: Կոբիի և Ջիաննայի հետ միասին ինքնաթիռում եղել են ևս յոթ հոգի: Ոչ ոք ողջ չի մնացել ավիավթարից:

Ամուսնու և դստեր ողբերգական մահից հետո Վանեսան հայտարարել է հիմնադրամ ստեղծելու մասին, որը ֆինանսական աջակցություն պետք է ցուցաբերի այն ընտանիքներին, ովքեր ևս կորցրել են իրենց սիրելիներին այդ ողբերգական ավիավթարի ժամանակ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում