Արտաքին 5 տարի առաջ - 14:25 05-02-2021

ՄԱԿՐՈՆՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է «ԱԶՆԻՎ ՄԻՋՆՈՐԴ» ԴԱՌՆԱԼ ԱՄՆ-Ի ԵՎ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում հանդես գալ «ազնիվ միջնորդի» դերում՝ 2015 թ. միջուկային գործարքը վերսկսելու համար, որը դադարեցրել էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ես անելու եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի աջակցեմ բարդ երկխոսությունը վերսկսելու ԱՄՆ-ի ցանկացած նախաձեռնություն, և ես… կփորձեմ լինել ազնիվ և հավատարիմ միջնորդ այդ երկխոսության մեջ»,- ասել է Մակրոնն Ատլանտյան խորհրդին:

Ֆրանսիայի առաջնորդը բազմիցս և ապարդյուն փորձել է համոզել Թրամփին հավատարիմ մնալ 2015 թ. դաշինքին, որը սահմանափակում էր և զսպում Թեհրանի միջուկային ծրագիրը: Մակրոնը հանդես է եկել Իրանի հետ նոր բանակցությունների օգտին, որոնք նույնպես սահմանափակումներ կսահմանեն Իսլամական հանրապետության բալիստիկ հրթիռների ծրագրի վրա և կներառեն Իսրայելն ու Սաուդյան Արաբիան: Այս երկու երկրները կտրականապես դեմ են եղել 2015 թ. գործարքին և աջակցել են Միացյալ Նահանգները դաշինքից դուրս բերելու Թրամփի որոշմանը:

«Մենք պետք է միջոց գտնենք Սաուդյան Արաբիային և Իսրայելին ներգրավելու այս քննարկումներում, քանի որ նրանք տարածաշրջանի կարևոր գործընկերներից են, որոնք ուղղակիորեն շահագրգռված են տարածաշրջանում մեր մյուս ընկերների հետ բանակցությունների արդյունքով»,- ասել է Մակրոնը: Պարզ չէ՝ ողջունելի կլինի արդյոք Վաշինգտոնում «միջնորդ» դառնալու Մակրոնի առաջարկը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի