Սպորտ 5 տարի առաջ - 12:12 04-02-2021

ԱՅՍՊԻՍԻ ԳՐԻԶՄԱՆԻ ՀԵՏ ԲԱՐՍԱՆ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԿԼԻՆԻ. ԿՈՒՄԱՆԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Բարսելոնայի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը, խոսելով Իսպանիայի Գավաթի 1/4-րդ եզրափակչում Գրանադայի դեմ տարած հաղթանակից, նշել է, որ անմոռանալի հանդիպում և հիասքանչ ֆուտբոլ էր:

«Կարծում եմ՝ մենք լավ ենք խաղացել, ամեն ինչ շտկելու հնարավորություններ ունեցանք խաղի ընթացքում (Բարսելոնան երկու գոլ խփել է երկրորդ խաղակեսի վերջին 5 րոպեում): Լրացուցիչ ժամանակն ավելի հետաքրքիր ստացվեց: Չգիտեմ՝ ճիշտ էր արդյոք 11-մետրանոց հարվածը մեր դարպասին, բայց թիմը հիանալի կամք է ցուցաբերել, ինչն այսօր պետք է նախևառաջ ընդգծել»,- ասել է Կումանը:

Խոսելով Գրիզմանի մասին՝ կապտանռնագույնների մարզիչը նշել է, որ նա միշտ ջանասիրաբար աշխատել է, որ փոխի ստեղծված իրավիճակը, որ հաջողությունը սկսի հետևել նրան. «Այսպիսի Գրիզմանի հետ մենք ավելի վտանգավոր կլինենք»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան