Ներքին 5 տարի առաջ - 12:05 04-02-2021

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻՆՉԵՎ 2019 Թ․ ԳՆԱՀԱՏՎԵԼ Է ՆՎԱԶ ՊԱՐՏՔԻ ԲԵՌ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿԻՐ. ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

ՀՀ կառավարությունը 750 մլն դոլարի եվրոբոնդ 2021 թվականին թողարկել է ոչ թե պահի գնահատման արդյունքում, այլ դա եղել է մինչև այժմ վարված համապարփակ քաղաքականության գնահատականը: Այդ մասին կառավարության նիստում նշեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Քանի դեռ Հայաստանն ունի պետական բյուջեի դեֆիցիտ, անխուսափելի է պետական պարտքի բացարձակ մեծության աճը: Բայց սա պատմության մի մասն է, բացարձակ մեծությունից բացի, հաշվի են առնվում նաև հարաբերական ցուցանիշները. համախառն ցուցանիշը, որն օգտագործվում է պարտքի բեռի գնահատման համար, դա պետական պարտք-համախառն ներքին արդյունք հարաբերակցությունն է, այս դեպքում, բացահայտվում է, թե որ չափի բեռ է պետական պարտքը հանդիսանում տնտեսության համար», - ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ առայժմ Հայաստանը, առնվազն մինչև 2019 թվականը, հիմնականում գնահատվել է նվազ պարտքի բեռ ունեցող երկիր:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է