Սպորտ 5 տարի առաջ - 14:57 03-02-2021

ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԿՈՉՄԱՆ ՄՐՑԱԽԱՂԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԴՈՒԲԱՅՈՒՄ

Շախմատի Աշխարհի չեմպիոնական թագի համար մրցամարտը տեղի է ունենալու նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 16-ը Դուբայում «Էքսպո» համաշխարհային ցուցահանդեսի ընթացքում: Այս մասին հայտնում է ՖԻԴԵ-ն:

Նշվում է, որ հանդիպման մրցանակային ֆոնդը կազմելու է 2 մլն դոլար:

Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի մրցակիցը դառնալու է հավակնորդների մրցաշարի հաղթողը: Այն մեկնարկել էր 2020-ի մարտին Եկատերինբուրդում, սակայն կորոնավիրուսի պատճառով այդպես էլ ավարտին չէր հասցվել: Մրցաշարը կվերսկսվի ապրիլին:

Կայացել են առաջին շրջանի բոլոր պարտիաները, առաջատարները Յան Նեպոմնյաշնին ու Մաքսիմ Վաշիե-Լագրավն են:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է