Ներքին 5 տարի առաջ - 12:21 03-02-2021

«ԱՐԳՈՒՄԵՆՏԱՑԻԱ՝ ՓԱՍՏԱՐԿՈՒՄ, ՌԵՑԻԴԻՎԻՍՏ՝ ԿՐԿՆԱՀԱՆՑԱԳՈՐԾ»․ ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵՆ ՀՈՐԴՈՐԱԿ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ

ՀՀ լեզվի կոմիտեն նոր հորդորակ է տարածել։

«Ուրիշ մշակույթների ու ժողովուրդների հետ շփումները, հաղորդակցությունը նպաստում են մեր լեզու օտար բառերի թափանցմանը, որ բնական ընթացք է։ Սակայն բոլորովին ընդունելի չէ օտարաբանությունների անհարկի կիրառումը, երբ դրանց համարժեքները կան ու գործածելի են հայերեն գրավոր և բանավոր խոսքում։

Ներկայացնում ենք օտար բառերի և դրանց հայերեն համարժեքների հերթական ցանկը։ Հորդորում ենք նախապատվությունը տալ հայերեն բառերին։

անոմալիա – շեղում, անկանոնություն

ավանտյուրա – 1. արկածախնդրություն, 2․ բախտախնդրություն

արգումենտացիա – փաստարկում

բանալ – տափակ, անհամ

բյուլետեն – 1. հիվանդաթերթիկ (անաշխատունակության թերթիկ), քվեաթերթիկ, 3. տեղեկագիր, տեղեկագրքույկ

գուրման – նրբաքիմք, համադամասեր

դելիկատես – նրբախորտիկ

դեմարկացիա – սահմանագծում

դելիմիտացիա – սահմանազատում

էլեկտորատ – ընտրազանգված

ինֆանտիլ – մանկամիտ, տհաս, թերզարգացած

իրոնիա – հեգնանք

լեվլ – մակարդակ, աստիճան

կոնցեպտ – հասկացություն

կոնֆիսկացիա – բռնագրավում, առգրավում

մագիա – մոգություն

մատրիարխատ – մայրիշխանություն

պատրիարխատ – հայրիշխանություն

պրեստիժ – 1. հարգ, 2. հեղինակություն

ռեգուլյար – կանոնավոր, կարգավորված, համաչափ

ռետրոսպեկտիվ – հետահայաց

ռեցիդիվիստ – կրկնահանցագործ

սկրեպ – ամրակ

օկուպացիա – զավթում, գրավում

ֆրեսկա – որմնանկար»

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում