Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 12:04 02-02-2021

«ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԱՐԱԳԱՑՆԵԼ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ, ԳԵՐԻՆԵՐԻ ԵՎ ԱՃՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ»․ ԵԺԿ

Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական վեհաժողովի անդամները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով գերեվարված զինվորականներին ու քաղաքացիական անձանց: Այս մասին հայտնում է ԵԺԿ պաշտոնական կայքը:

«ԵԺԿ Քաղաքական վեհաժողովի անդամները կոչ են անում Ադրբեջանին արագացնել ռազմագերիների, գերիների և աճյունների փոխանակումը, նաև պահանջում են անհապաղ ազատ արձակել նրանց: Քաղաքական համաժողովի անդամները հորդորում են նաև Եվրոպական հանձնաժողովին Ադրբեջանի հետ ներկա ու հետագա հարաբերություններում առաջ մղել այս մարդասիրական խնդիրը, ինչպես նաև կոչ են անում Եվրախորհրդարանին հրատապ կերպով քննարկել Լեռնային Ղարաբաղի պատերազմի ռազմագերիների ու պատանդների փոխանակման գործընթացը», - ասվում է սույն հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ