Ուղիղ եթեր
Մամուլ 5 տարի առաջ - 12:41 30-01-2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԿՈՆՑԵՊՏԸ ԼԻՈՎԻՆ ՁԱԽՈՂՎԵԼ Է․ ՓԱՍՏ

«Անցյալ տարվա նոյեմբերի 9-ին եռակողմ հրադադարի համաձայնագրի ստորագրման արդյունքում ստեղծված նոր իրադրությունը հայկական կողմի համար շատ բարդ հետևանքներ է թողել և հանգեցրել է տարածաշրջանում ուժերի դասավորության էական փոփոխության։ Հայաստանը բախվում է անվտանգային նոր մարտահրավերների, որոնք նախկինում այդքան էլ սուր արտահայտված չէին, իսկ հիմա լրացուցիչ սպառնալիք են ստեղծում մեր պետականության համար։ Օրինակ՝ զգալի չափով երկարում է հայ-ադրբեջանական սահմանը, մեծանում է ադրբեջանա-թուրքական ազդեցության ներթափանցման վտանգը։ Ընդ որում, թուրք-ադրբեջանական ներթափանցման սպառնալիքը պարտադիր չէ, որ անպայման ռազմական տեսք ունենա, այն, օրինակ՝ կարող է տեղի ունենալ տնտեսական գործիքների միջոցով։

Այս օրերին շատ է խոսվում այն մասին, թե սահմանների բացումը մեծապես ձեռնտու է Հայաստանին, բայց այս ֆոնին այդքան էլ անհրաժեշտ չափով հաշվի չեն առնվում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման արդյունքում ստեղծվող վտանգները։ Եվ դեռ հարց է, թե ինչ մեխանիզմներով է ապահովվելու գործարկված ուղիներով Հայաստանի քաղաքացիների և հայկական ապրանքների տեղափոխման անվտանգությունը, հատկապես որ վերջերս էլ ականատես եղանք, թե ինչպես են վրացական Մառնեուլում ադրբեջանցիները հարձակվում հայկական բեռնատարների վրա։ Բացի այդ, դեռևս անորոշ է, թե պետությունն ինչ միջոցներ է ձեռնարկելու տեղական արտադրողների շահերի պաշտպանության համար, որպեսզի հայկական ապրանքները՝ հատկապես գյուղատնտեսական արտադրանքը, կարողանա շուկայում դիմակայել թուրք-ադրբեջանական էժան ապրանքների ներհոսքին։

Մեզանում համապատասխան արձագանքի չի արժանանում նաև հակառակորդի կողմից քարոզչական և ապատեղեկատվության դեմ պայքարի հարցը։ Իրականությունը ցույց տվեց, որ հակառակորդին հաջողվում է ապատեղեկատվություն տարածելու միջոցով պառակտում սերմանել հայ հանրության շրջանում, բարոյալքել քաղաքացիներին և նրանց մեջ պետության նկատմամբ անվստահություն սերմանել։ Եվ այստեղ հատուկ կարևորություն է ձեռք բերում մեդիա տիրույթի նշանակությունը։ Պատահական չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը միասնական մեդիա հարթակ են ստեղծում։ Այնպես որ, տեղեկատվական սպառնալիքի չեզոքացման հարցը պետք է մեր պետության համար նոր նախաձեռնություններով հանդես գալու առիթ դառնա։

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի և Արցախի նկատմամբ ռազմական սպառնալիքներին, ապա այստեղ հատուկ կարևորություն է ստանում ոչ միայն նորագույն սպառազինությունների ձեռքբերումը, այլև ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ փոխգործակցության խորացման հարցը։ Թուրք-ադրբեջանական ճնշմանը դիմակայելու տեսանկյունից առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման խնդիրը, քանի որ երկրի հզորության չափանիշներից մեկն էլ բնակչության թվաքանակն է։ Մեր երկիրը պետք է ի վիճակի լինի զարգանալ 90 միլիոնանոց թուրքական բնակչության հարևանությամբ։ Սրան զուգահեռ անհրաժեշտ են նորովի մոտեցումներ կրթության մակարդակի բարելավման և ազգային արժեհամակարգի պահպանության հարցում։

Տարածաշրջանում ստեղծված նոր պատկերը փոփոխություններ է պարտադրում նաև արտաքին քաղաքականության ոլորտում։ Նոր մոտեցումներ են անհրաժեշտ ԱՄՆ-ի, Չինաստանի, ԵՄ երկրների և այլ ուժային կենտրոնների հետ հարաբերություններում։ Եվ այս հարցում հատուկ կարևորություն ունի նաև սփյուռքի տարբեր համայնքների հետ ակտիվ աշխատանքը և արտերկրում հայկական համայնքների ազդեցության ուժեղացմանն ուղղված քայլերը։ Ստացվում է, որ պատերազմի փորձը ամբողջովին պարզ դարձրեց, որ Հայաստանին անհրաժեշտ է ազգային անվտանգության նոր ռազմավարություն, որում նշված կլինեն պետության անվտանգային առաքելության հիմնական ուղղությունները, ընդ որում, հստակ գործիքակազմով հանդերձ։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր խոստումների պես ժամանակի փորձությանը չդիմացավ նաև գործող իշխանությունների կողմից 2020 թվականի ամռանն առաջ քաշված ազգային անվտանգության ռազմավարությունը, որն այդքան փիառվում էր նրանց կողմից։ Հետաքրքրական է, որ դրա ընդունման համար իշխանությունները տարբեր փաստարկներ էին բերում, թե 2007 թվականին ընդունված ազգային անվտանգության ռազմավարությունը հնացած է, չի արտացոլում արդի աշխարհում առկա իրողությունները, սակայն իրենց կողմից առաջ քաշված անվտանգային ռազմավարության կոնցեպտը ընդամենը մի քանի ամիս կյանք ունեցավ և լիովին ձախողվեց»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ