Արտաքին 5 տարի առաջ - 14:45 29-01-2021

ՊԵՆՏԱԳՈՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԹՐԱՄՓԻ ՄԻ ՔԱՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

Ամերիկայի պաշտպանության նախարարությունը կասեցրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վերջին մի շարք նշանակումների քննարկումը խորհրդատվական խորհրդում, հայտնում է Politico հրատարակությունը՝ վկայակոչելով խորհրդի անդամների ստացած նամակը:

«Ջանքերն ուղղված են այն բանին, որ որոշվի, թե արդյոք նշանակումները քաղաքական դրդապատճառներ են ունեցել»,- հրատարակությանը պարզաբանել է տեղեկության աղբյուրների իսկությունը հաստատողներից մեկը:

Թրամփի վարչակազմի առաջարկած թեկնածուների քննարկման կասեցումը վերաբերում է միայն նրանց, ովքեր դեռ երդում չեն տվել կամ չեն լրացրել անհրաժեշտ փաստաթղթերը, ասվում է հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, 2016 թ. Թրամփի նախընտրական քարոզարշավի ղեկավար Կորի Լևանդովսկին և նրա նախընտրական շտաբի նախկին խորհրդական Դեյվիդ Բոսսին ժամանակավորապես զրկվել են Պաշտպանության նախարարին խորհրդատվություն տրամադրող խմբերում աշխատելու հնարավորությունից, ընդգծում է Politico-ն:

Ավելի վաղ Wall Street Journal հրատարակությունը հայտնել էր, որ ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ժամանակավոր արգելք է դրել Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին ամերիկյան զենք վաճառելու վրա՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հաստատված մի շարք գործարքների վերանայման պատճառով:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը