Արտաքին 5 տարի առաջ - 14:46 26-01-2021

NEW YORK TIMES- Ը ԿԹՈՂԱՐԿԻ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԲՐԻԹՆԻ ՍՓԻՐՍԻՆ

Ինչպես հաղորդում է https://www.tatler.ru/heroes/o-britni-spirs-snimut-dokumentalnyj-film?fbclid=IwAR2NMSFcjgfKvgVS1IdaKnG85EHKtJJg_CLSaR7P95s-hPVvvCyE0o6yCpQ կայքը

New York Times- ը սկսել է վավերագրական ֆիլմի նկարահանումները։ Ֆիլմը պատմում է հանրահայտ ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի կյանքի, կարիերայի, մանկության և հետաքրքրաշարժ դրվագների մասին։

Ֆիլմում ներկայացվելու է նաև Բրիթնիի հոր ստանձնած խնամակալության երկարատև պատմությունը։


Հիշեցնենք, որ երգչուհու հայրն արդեն 13 տարի է ՝ որոշում է կայացնում Սփիրսի ստեղծագործական և անձնական կյանքի վերաբերյալ: Երգչուհին ինքը պնդում է, որհայրը խաբեությամբ է նրա խնամակալը դարձել։

Նրա խոսքով ՝ սա ոչ այլ ինչ է, քան ֆինանսական խաբեություն (այդ մասին նա մանրամասն նկարագրել է լուսանկարիչ Էնդրյու Գալերիին ուղղված նամակում):

Բրիթնիի խնամակալության գործը երկար ժամանակ չէր հրապարակվում, բայց այն բանից հետո, երբ երկրպագուները իմացան, որ իրենց պաշտելի երգչուհու իրավունքները ոտնահարված են, սկսեցին # FreeBritney շարժումը: Երգչուհին դատարանի միջոցով փորձեց նաև վերականգնել սեփական իրավունքները և ֆինանսները կառավարելու ազատությունը, սակայն մինչ օրս դա որևէ արդյունք չի տվել:

Առնվազն մինչ 2021 թվականի փետրվարի 1-ը նա գտնվելու է հոր խնամակալության ներքո, իսկ Բրիթնիի անշարժ գույքի նախկին մենեջերը նույնիսկ ենթադրում է, որ դա կարող է տևել մինչև հոր կյանքի վերջը:

Վավերագրական ֆիլմը թողարկվելու է փետրվարի 5-ին ՝ Հուլուի եթերում:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին