Ուղիղ եթեր
Մամուլ 5 տարի առաջ - 11:19 26-01-2021

ՈՎ ԿՓՈԽԱՐԻՆԻ ՄԱԿՈԻՆՑԻՆ ․ ԺՈՂՈՎՈՒՐԴ

««Ժողովուրդ»-ի տեղեկությունների հա­մաձայն՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» իմբակցությունում այս օրերին իսկա­կան իրարանցում է: Բանն այն է, որ խմբակցության պատգամավորներից շատերը անակնկալ տեղեկացել են, որ իրենց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն առաջիկայում պատ­րաստվում է լքել իրենց:

Ըստ խմբակցությունում շրջանառվող տեղեկությունների՝ Լիլիթ Մակունցը պա­տերազմի ավարտից հետո ինքն է փոր­ձել ելքեր գտնել ստեղծված իրավիճա­կում, քանի որ հոգեբանորեն ծանր վի­ճակում է ու, կարելի է ասել, չի կարողա­նում իր գործառույթներն իրականացնել խմբակցությունում: Երկար ժամանակ է՝ քաղաքական իշխանությունների հետ Մակունցն այդ ամենի հետ կապված քն­նարկումներ է ունենում, ու, ի վերջո, եկել են եզրահանգման՝ Մակունցը կնշանակ­վի որևէ երկրում դեսպան, ու այժմ քն­նարկվում է ԱՄՆ-ում Հայաստանի Հան­րապետության դեսպան նշանակելու տարբերակը:

Բայց Մակունցի՝ խմբակցությունից հե­ռանալուց մեծ խնդիր է առաջանում, թե այդ դեպքում ով պետք է ղեկավարի խմ­բակցությունը: Ըստ մեր աղբյուրների՝ այժմ ամենատարբեր անուններ են քննարկվում: Հավանական են իմքայլականները համարում անգամ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի նշանակումը, որը, ըստ էության, այս տարիներին «ռուլիտ է անում» խմբակ­ցությունը:

Բանն այն է, որ Սիմիդյանն է բոլոր պատգամավորների հետ տարբեր հար­ցերի վերաբերյալ քննարկումներ ունե­նում՝ քվեարկությունից մինչև տարրա­կան թվացող խնդիրներ: Ու չի բացառ­վում, որ հենց Սիմիդյանը սկսի ղեկավա­րել խմբակցությունը:

Ըստ թերթի աղբյուրների, հնարավոր է, կին պատգամավոր փո­խարինի Մակունցին, Արփի Դավոյանի անունը ևս քննարկվող ցուցակում է: Իմքայլականների կարծիքով՝ առաջիկայում այս հարցերը կստանան իրենց պատաս­խանները, քանի որ Մակունցն այլևս չի ցանկանում մնալ խորհրդարանում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ