Արտաքին
Իսրայել-ՀԱՄԱՍ շարունակվող պատերազմը հավանաբար ամիսներ կտևի․ Բենի Գանց
16:03 19-10-2023
Իսրայելի նախկին պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել է, որ Իսրայել-ՀԱՄԱՍ շարունակվող պատերազմը հավանաբար ամիսներ կտևի։
Բաքուն պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները․ ԵԽ նախարարների կոմիտե
15:47 19-10-2023
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, ներառյալ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը, ինչպես նաև պայմաններ ստեղծի կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար։
Վաշինգտոնն Անկարային հավաստիացրել է, որ ավիակիրները նախատեսված են բնակչությանը տարհանելու համար
15:28 19-10-2023
ԱՄՆ պաշտոնյաները հավաստիացրել են իրենց թուրք գործընկերներին, որ ԱՄՆ ավիակիրները Միջերկրական ծովի արևելյան հատված են ուղարկվել խաղաղ բնակիչների հնարավոր տարհանման համար:
Մեծ Բրիտանիայի վարչապետը ժամանել է Իսրայել
15:16 19-10-2023
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը այսօր ժամանել է Իսրայել։
Իրանն Արաքս գետի աղտոտման վերաբերյալ ՀՀ-ին ծանուցում է ներկայացրել
15:03 19-10-2023
Իրանն Արաքս գետի աղտոտման վերաբերյալ ծանուցում է ներկայացրել Հայաստանին և հանքարդյունաբերական ընկերությանը:
Աբխազիայի առաջնորդը պնդում է՝ «Զելենսկին փորձում է պատերազմ հրահրել Կովկասում»
14:48 19-10-2023
Աբխազիայի առաջնորդ Ասլան Բժանիան կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փորձում է պատերազմ հրահրել Կովկասում։ Այս մասին տեղեկացնում է Риа Новости-ն։
Անկարան դժգոհ է, որ Վաշինգտոնն ավիակիրներ է ուղարկել Մերձավոր Արևելք
14:33 19-10-2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դժգոհություն է հայտնել, որ ամերիկյան ավիակիրները ուղարկվել են Մերձավոր Արևելք։
Թուրքական լիրան արժեզրկման նոր հակառեկորդ է սահմանել
14:21 19-10-2023
Նախքան 2023-ի մայիսյան համապետական ընտրությունները 1 դոլարը կազմում էր շուրջ 20 լիրա, ապա վերջին օրերին այն անցել էր 27-ի և կազմում է շուրջ 28 լիրա:
Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Ուկրաինային 60, Իսրայելին՝ 10 մլրդ դոլար հատկացնելու հնարավորությունը
14:13 19-10-2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Ուկրաինային 60 մլրդ եւ Իսրայելին 10 մլրդ դոլարի օգնության հատկացման հնարավորությունը, նա խնդրանքով կդիմի Կոնգրեսին արդեն ուրբաթ օրը։
ԱՄՆ-ն Ադանայում փակում է իր հյուպատոսությունը
13:59 19-10-2023
Թուրքիայում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին Միացյալ Նահանգները որոշել է անորոշ ժամանակով փակել իր հյուպատոսությունը Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ադանա քաղաքում։
Ադրբեջանում հերթական երկրաշարժն է գրանցվել
13:52 19-10-2023
Երկրաշարժն արձանագրվել է նաև Կասպից ծովի Դաղստանի հատվածում:
Իրանը զգուշացնում է՝ Իսրայելի հանցագործությունների շարունակումը կարող է հանգեցնել այլ խաղացողների հայտնվելուն
13:41 19-10-2023
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին ասել է, որ Իսրայելի հանցագործությունների շարունակումը կարող է հանգեցնել ասպարեզում այլ խաղացողների հայտնվելուն։
Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը պետք է համատեղ դիմակայեն Իսրայելին․ Փերինչեք
13:20 19-10-2023
Թուրքական ազգայնական «Հայրենիք» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը Թուրքիային, Ռուսաստանին և Իրանին կոչ է արել համատեղ դիմակայել Իսրայելին։
Շոլցը Պուտինին մեղադրել է ցինիկության համար
13:01 19-10-2023
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը քննադատել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ցինիկության համար։ Այս մասին Շոլցն ասել է Բունդեսթագում ունեցած իր ելույթում։
Իրանի ղեկավարությունը բավական պատասխանատու դիրք է գրավել․ Լավրով
12:45 19-10-2023
Լավրովը նշել է, որ Իրանի ղեկավարությունը բավական պատասխանատու դիրք է գրավել եւ կոչ է անում, որպեսզի թույլ չտրվի, որ հակամարտությունը տարածվի ամբողջ տարածաշրջանում Իրանի ղեկավարությունը։
Եգիպտոսը Գազայի հատված մարդասիրական օգնության առաքման համար միջանցք կբացի
12:30 19-10-2023
Հոկտեմբերի 19-ի գիշերը Եգիպտոսը հայտնել է Ռաֆահ անցակետով «կայուն» միջանցքի բացման մասին՝ Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու համար։
Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգի հեռանկարները
12:19 19-10-2023
Նախօրեին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
ՌԴ-ի և Հյուսիսային Կորեայի հարաբերությունները հասել է ռազմավարական մակարդակի․ Լավրով
12:05 19-10-2023
Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների սեպտեմբերյան հանդիպումից հետո երկու երկրների հարաբերությունները հասել են նոր, ռազմավարական մակարդակի։
ԱՄՆ-ն Իսրայելին զգուշացրել է պատերազմի մեջ չմտնել «Հեզբոլլահ»-ի հետ
11:53 19-10-2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մասնավոր կերպով Իսրայելին կոչ է արել ռազմական արշավ չսկսել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման դեմ։
Էրդողանը պնդում է՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն հերթական անգամ չի կատարել իր պարտականությունները
11:38 19-10-2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հերթական անգամ չի կատարել իր պարտականությունները։
Մենք արևմուտքի թշնամու բարեկամն ենք, իսկ թշնամուն չեն օգնում, պատժում են
22:30 18-10-2023
Oragir.News-ի հետ զրույցում Արա Պապյանը ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Արևմուտքը Հայաստանին չի աջակցում, քանի որ երկիրը հանդիսանում է ՀԱՊԿ-ի անդամ։
Նիկոլ Փաշինյանին ծափահարում են, որովհետև նա քննադատում է ՌԴ-ին
20:00 18-10-2023
Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բադալյանն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինայնի երեկվա ելույթում մի քանի կետեր կային, որոնք արժանի են ուշադրության։
Իսրայելը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Թուրքիան
19:27 18-10-2023
Նման կոչը բյուրոն բացատրել է արտերկրում գտնվող իսրայելցիների նկատմամբ հետզհետե սաստկացող ահաբեկչական սպառնալիքներով:
Թուրքիայի ռազմական բյուջեն 2024-ին կկազմի 40.5 մլրդ դոլար
18:17 18-10-2023
Նշենք, որ 2023-ին Թուրքիայի ռազմական բյուջեն կազմել է 16 մլրդ դոլար: