Արտաքին
Ուկրաինան արգելել է ռուսական և բելառուսական բանկերի վճարային քարտերը
22:49 02-03-2022
Ուկրաինայում 2022 թվականի մարտի 1-ից արգելվում է ՌԴ-ի և Բելառուսի բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով գործարքներ կատարելը:
Զելենսկին ինքը պետք է որոշի՝ մնալ Ուկրաինայում, թե ոչ. Բայդեն
21:38 02-03-2022
Բայդենը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Զելենսկին ինքը պետք է որոշի՝ Ուկրաինայում մնալ, թե ոչ:
ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ նշել է Ուկրաինայում զոհված զինծառայողների թիվը
21:34 02-03-2022
ՌԴ պաշտպանության նախարարությունն առաջին անգամ նշել է Ուկրաինայում զոհված ռուս զինվորների թիվը։
Վեց օրում Ուկրաինայից 835 հազար մարդ է հեռացել. ՄԱԿ
21:15 02-03-2022
Ըստ ՄԱԿ-ի նոր տվյալների՝ վերջին օրվա ընթացքում Ուկրաինայից փախստականների թիվը գերազանցում է 835 հազարը:
Ուկրաինայի հետ բանակցություններում կքննարկվի հրադադարի հարցը. Մեդինսկի
21:03 02-03-2022
Ուկրաինայի հետ բանակցություններում ՌԴ պատվիրակությունը գլխավորող Վ. Մեդինսկին ասել է, որ բանակցությունների 2-րդ փուլում կքննարկվի հրադադարի հարցը:
Մարիուպոլում փողոցային մարտեր են. քաղաքապետը խոսել է արյունոտ ահաբեկչության մասին
19:59 02-03-2022
Մարիուպոլում փողոցային մարտեր են, ըստ քաղաքապետի՝ ռուսներն արյունոտ ահաբեկչություն են իրականացրել՝ ոչնչացնելով խաղաղ բնակչությանը և սպանելով երեխաների
Բայդենը ուկրաինացիներին շփոթել է իրանցիների հետ
19:29 02-03-2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև իր ելույթի ժամանակ շփոթվել և Ուկրաինայի բնակիչներին իրանցիներ է անվանել։
ԱՄՆ-ն հայտարարել է, որ կարող է որսալ իր երկրի վրայով թռչող ռուսական ինքնաթիռները
19:27 02-03-2022
ԱՄՆ-ն հայտարարել է, որ կարող է որսալ իր երկրի վրայով թռչող ռուսական ինքնաթիռները և ձերբակալել վերջիններիս անձնակազմերին:
Կուլեբան հայտարարել է, որ 19 երկրներ որոշել են զենք տրամադրել Ուկրաինային
18:58 02-03-2022
Ուկրաինայի ԱԳ նախարարը հավելել է, որ երկիրը դժվարություններ ունի արևմտյան գործընկերներից սպառազինության մատակարարման հարցում:
Արկադի Վոլոժն ու Օլեգ Տինկովն այլևս դոլարային միլիարդատերեր չեն
18:43 02-03-2022
«Յանդեքս»-ի համահիմնադիրն ու «Տինկոֆ բանկի» հիմնադիրը դադարել են լինել դոլարային միլիարդատեր։
Ուկրաինայում ռազմական գործողությունների քարտեզը՝ ըստ բրիտանական իշխանությունների
18:28 02-03-2022
Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն իր Twitter-ում հրապարակել է քարտեզ, որում նշված են ռազմական գործողությունները Ուկրաինայի տարածքում՝ ըստ ռազմական հետախուզության:
Կիևի մետրոյում գիշերը թաքնվել է 15 հազար մարդ
18:14 02-03-2022
Մարդկանց և նրանց ընտանի կենդանիներին կամավորների օգնությամբ տրամադրվել են անձնական հիգիենայի պարագաներ, սնունդ, դեղամիջոցներ և կեր կենդանիների համար։
Որքան խաղաղ բնակիչ է զոհվել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման մեկնարկից ի վեր
17:43 02-03-2022
Պատերազմի 7 օրերի ընթացքում ՌԴ-ն ոչնչացրել է բնակելի շենքեր, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, հայտնում են ԱԻ պետական ծառայությունից
Ուկրաինան ռուս ռազմագերիներին կհանձնի նրանց մայրերին, բայց՝ պայմանով
17:16 02-03-2022
Ռուս գերիները կհանձնվեն իրենց մայրերին, սակայն պայմանով՝ եթե նրանք անձամբ գնան Ուկրաինա որդիների հետևից։
Եվրամիությունն արգելել է եվրոյի վաճառքն ու փոխանցումը Ռուսաստան
16:58 02-03-2022
Արգելվում է եվրո փոխանցել ֆիզիկական և իրավաբանական անձանց, կազմակերպություններին և պետական մարմիններին՝ ներառյալ Կենտրոնական բանկին։
Երբ կկայանա ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը
16:33 02-03-2022
Ալեքսեյ Արեստովիչը հաստատել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա այսօր երեկոյան:
Խերսոնի քաղաքապետը «կանաչ միջանցք» է պահանջում՝ սպանվածներին ու վիրավորներին դուրս բերելու համար
16:06 02-03-2022
Խերսոնի քաղաքապետ Իգոր Կոլիխաևը հայտարարել է քաղաքում հնարավոր հումանիտար աղետի մասին։
Լվովում 18-60 տարեկան տղամարդկանց հրամայվել է կանգնել զինվորական հաշվառման
15:52 02-03-2022
Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին հրապարակել է Լվովի մարզային ռազմական վարչակազմի հրամանը։
DHL-ը դադարեցրել է փոխադրումները Ռուսաստան և Բելառուս
15:32 02-03-2022
Լոգիստիկայի ոլորտում համաշխարհային առաջատար DHL-ը դադարեցրել է սեփական ծառայությունների մատուցումը Ռուսաստանի Դաշնությանը և Բելառուսին։
Պուտինը ցանկանում է Յանուկովիչին վերադարձնել Ուկրաինա. ԶԼՄ-ներ
15:16 02-03-2022
Յանուկովիչն այժմ գտնվում է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում և պատրաստվում է հատուկ գործողության։
ՌԴ-ի պահանջները անիրատեսական են. Քալընը՝ ռուս-ուկրաինական բանակցությունների մասին
14:58 02-03-2022
Մարտի 2-ին նախատեսվող Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների 2-րդ փուլը ամենայն հավանականությամբ հնարավոր չի լինի կազմակերպել:
Եվրոպայում գազի գինը հասել է նոր պատմական առավելագույնի՝ գերազանցելով $2200-ը
14:43 02-03-2022
Վառելիքի ներկայիս գինը բացարձակ առավելագույնն է առևտրի ամբողջ պատմության մեջ։ Նախորդ ռեկորդը՝ 2190 դոլար, գրանցվել էր 2021 թվականի դեկտեմբերին։
Ուկրաինան ստացել է նոր «Բայրաքթար» անօդաչուներ. պաշտպանության նախարար
14:16 02-03-2022
Ավելանում է օգնության ծավալը, որը մենք ստանում ենք: Ավելանում է երկրների թիվը, որոնք տրամադրում են այդ օգնությունը, նշել է Ալեքսեյ Ռեզնիկովը:
ԵՄ-ն համաձայնեցրել է SWIFT-ից յոթ բանկերի, այդ թվում՝ ՎՏԲ-ի և Պրոմսվյազբանկի անջատումը
13:59 02-03-2022
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են SWIFT համակարգից ՎՏԲ, «Ռոսիա», «Օտկրիտիե», ինչպես նաև Նովիկոմբանկ, Պրոմսվյազբանկ, Սովկոմբանկ և ՎԵԲ.ՌԴ բանկերի անջատումը