Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում երթևեկությունը կարգավորում է հնդիկ տղան (տեսանյութ) Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու Ջերմաստիճանը կտրուկ կնվազի․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում Քրեական ոստիկանները բացահայտել են uեռական թրաֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորվել է. ՆԳՆ Խարբերդի մասնագիտացված մանկատանը մահվան դեպքեր են արձանագրվել․ օպերատիվ տեղեկություններ են հասել գլխավոր դատախազին․ Shamshyan.com Նախագահի հրամանագրերով 7 դեսպան հետ է կանչվել Դավիթ Տոնոյանն իրեն մեղավոր չի ճանաչում. գործի նյութերը հերքում են մեղադրանքը. Փաստաբանական թիմ «ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերությունը» առաջիկայում կգրանցվի Հայաստանում Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենա․ մեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային
Ուղիղ եթեր
Ներքին 33 րոպե առաջ - 15:43 26-11-2026

Փաշինյանը հաստատեց, որ մեր անձնագրերում «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում է․ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօրվա իր պարզաբանմամբ՝ Փաշինյանը հաստատեց, որ մեր անձնագրերում «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում է՝ իրենց «խաղաղության» կեղծ թեզերի հիմնավորմամբ։

Այսինքն, ՆԳՆ-ի ճիգերը հիմնավորելու այդ խայտառակությունը միջազգային ստանդարտներով հենց իրենց կողմից ժխտվում են: Էլ չասեմ, որ սխալ ու մոլորեցնող պնդումներ են անում ISO ու ICAO փաստաթղթերի վերաբերյալ:

Իսկ Ալեն Սիմոնյանի հարցին ի պատասխան, թե ինչ պետք է գրել, հուշեմ՝

1. Գրե՛ք այն, ինչ գրված է մարդկանց ծննդականներում, դա է միջազգային ստանդարտը՝ ԽՍՀՄ կամ Հայաստան կամ ԼՂՀ (վերջինը, այո, ISO ստանդարտից դուրս է):

2. Իսկ եթե քաջություն կամ քաղաքական կամք չունեք Ադրբեջանից բացի այլ պետության անվանում գրել, այդ դեպքում գրեք միայն բնակավայրի անվանումը: Ընդ որում՝ դա էլ պետք է գրել այնպես, ինչպես գրված է ծննդականներում, ոչ թե փորձեք ադրբեջանական օկուպացիոն անվանումներ գրել:

3. Կարող եք նաև դատարկ թողնել ծննդավայրի դաշտը:

Եվ վերոնշյալ երեք լուծումները ամբողջապես համապատասխանում են միջազգային նորմերին ու պրակտիկային: Իսկ անձը պետք է ազատություն ունենա ընտրելու եղած տարբերակներից որևէ մեկը, ոչ թե իր վզին փաթաթեն քաղաքական իշխանության քարոզչական թեզերն ու նպատակները»,-գրել է Բեգլարյանը։

Ամենից շատ դիտված

18:45 Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու տուն գնա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման․ Հարութ Սասունյան
18:00 Եթե սուտ լուր է, խի՞ դատի չեն տալիս․ 3 օրում 220-240 խոզ է վաճառվել, գնացեք գյուղ, նայեք՝ որտեղ են թաղել անկածներին
22:25 Իսակովի պողոտայում բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ
08:23 Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ «Հրապարակ»
10:35 Քրեական ոստիկանները բացահայտել են uեռական թրաֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորվել է. ՆԳՆ
20:08 ՔՊ–ից հեռացված Հայկ Սարգսյանը որևէ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ չունի
20:18 Մեր իշխանությունը Արցախը պահելու, Արցախը չտալու կռիվ է տվել. ՔՊ-ականը վրդովվեց լրագրողի հարցից
16:30 Եթե Սևանը վնասվեց, Արարատյան հարթավայրն էլ է վնասվելու․ Ամուլսարի շահագործման աղետալի հետևանքները
22:10 Ֆիլմի ուղերձը հայրենասիրությունն է, սիրել հայրենիքը, պայքարել ամեն մի թիզ հողի համար. Արամ Մխիթարյան
23:04 «Hongqi»-ին Աբովյանում վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար