Վերջին տարիներին Հայաստանում խստացվեցին ծխախոտային արտադրանքի փաթեթավորման պահանջները. համաձայն ՀՀ օրենսդրության և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի, ծխախոտի տուփերի վրա պարտադիր պետք է տեղադրվեն առողջությանը հասցվող վնասի մասին նախազգուշացումներ և հիվանդություններ պատկերող նկարներ։
Միտքը թվում է պարզ է` տհաճ տեսարանները պետք է հոգեբանորեն վանեն սպառողին և նվազեցնեն ծխելու ցանկությունը։ Սակայն այս ամենի տակ սովորական մարքեթինգային խորամանկություն է։
Օրինակ, տեղական «Սիգարոն» արտադրության որոշ տուփերի ներսում կպչուն պիտակներ (ստիկերներ) կան, որոնք ունեն այլ «առաքելություն». այդ կպչուն պիտակն իր չափսերով ճշգրտորեն համապատասխանում է տուփի վրա փակցված վախեցնող պատկերին։
Այսպիսով, գնորդը, բացելով տուփը, պարզապես պոկում է ներսի կպչուն պիտակը և փակցնում դրսի տհաճ նկարի վրա, և գոհունակությամբ ըմբոշխնում Սիգարոնը։ Ստացվում է` օրենքը պահպանված է, սպառողի հարմարավետությունը՝ ապահովված, իսկ տեսչական մարմինները որևէ խախտում արձանագրել չեն կարող։
Դիտել տեսանյութում։
Հասմիկ Մովսիսյան