Ներքին 3 տարի առաջ - 00:39 05-09-2023

Այդ պարեկները փոքրիկ մարմնավորումն են այն փոքրիկ մեկի, որը, ատելով հայն ու հայկականը, դաստիարակեց նորելուկ ոստիկաններին

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել․ «Դիտեցի Կարապետ Պողոսյանի հրապարակած Շիրակի մարզի պարեկների մասնակցությամբ տեսանյութը ու, անկեղծ ասած, չզարմացա:

Այս ծառայության ստեղծման ակունքներում կանգնած է մի անձնավորություն, որն ատում է հայ մարդուն: Այս ծառայությամբ այդ փքրամարմին դատարկությունն իր հիվանդագին վրեժն է փորձել լուծել հայ հանրությունից: Հենց դրա հետևանքով էլ որոշվեց կրթություն չունեցողներով ոստիկանություն ստեղծելու հրեշավոր ծրագրի իրականացումը: Այդ պարեկները, որոնք հայհոյում են շիրակցիներին, գյումրեցիներին ու տաքսիստներին՝ փոքրիկ մարմնավորումն են այն փոքրիկ մեկի, որն ատելով հայն ու հայկականը՝ դաստիարակեց նորելուկ ոստիկաններին, այն է՝ պարեկներին:

Այսուհետ ստիպված ենք լինելու պարեկի հետ որևէ առնչություն ունենալուց հետո զգուշացնել, որ մեր հետևից քրֆողն անբարոյականի զավակ է:

Պարեկային ծառայությունն արմատական վերափոխման հրատապ անհրաժեշտություն ունի: Եթե չստացվի, պետք է ամբողջությամբ կազմալուծվի»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով