Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլը համանուն մեգապոլիսում և նահանգի մի քանի շրջաններում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել՝ սպասվող տեղատարափ անձրևների և ուժգին քամու պատճառով։
Ավելի վաղ արտակարգ դրության ռեժիմ էր սահմավել հարևան Նյու Ջերսի նահանգում։
«Ես արտակարգ դրության ռեժիմ եմ հայտարարում Նյու Յորքում և Նասաուի, Սաֆոլքի և Ուեսթչեսթչերի շրջաններում՝ Գոհաբանության օրը մոտեցող հզոր փոթորկի պատճառով։
Սպասվում են սաստիկ անձրև և քամի, որոնք կարող են վտանգավոր պայմաններ ստեղծել տեղաշաժման համար», – ասվում է X-ում նահանգապետի հրապարակման մեջ։