Իտալիան Կիևի հետ քննարկում է Ուկրաինային 10-20 հատ Eurofighter կործանիչ մատակարարելու հնարավորությունը․ հայտնում է իտալական La Repubblica թերթը։
Պարբերականը նաև նշում է, որ Լիբիայի տարածքային ջրերում Ուկրաինայի ռազմական գործողության վերջին դրվագը, որը լրջորեն մտահոգել է Իտալիայի իշխանություններին, չի փոխում Հռոմի ընդհանուր դիրքորոշումը։
Իտալիան մտադիր չէ հետ կանչել ռազմական օգնության վերջին՝ վերջերս հաստատված փաթեթը։ Բացի այդ, երկրի կառավարությունը չի դիտարկում Ուկրաինային 10-20 Eurofighter կործանիչ մատակարարելու շուրջ երկու երկրների կառավարությունների միջև ընթացող բանակցությունները կասեցնելու հնարավորությունը։