Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Հայտնում է shamshya.com-ը:
Ժամը 13։45-ի սահմաններում Ծափաթաղ բնակավայրի մոտ բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 61-ամյա Մարտիկ Մ․-ի վարած «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը և Երևանի բնակիչ 65-ամյա Ավետիք Ս․-ի վարած մարդատար գնացքը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով բետոնախառնիչը կողաշրջվել է և բարեբախտաբար տուժածներ չկան։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: