Ներքին 10 ամիս առաջ - 12:31 27-11-2025

Սիս բնակավայրում կրկին բախվել են մարդատար գնացքն ու «Opel»-ը. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, հերթական անգամ գնացքի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում: Սիս բնակավայրի վարչական տարածքում բախվել են մարդատար գնացքն ու «Opel» մակնիշի ավտոմեքենան:

Բախման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:

Դեպքի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են «Opel»-ի և մարդատար գնացքի վարորդների ինքնությունները:

Նշած վայրում վերջին 10 օրվա ընթացքում սա 2-րդ դեպքն է, երբ բախում է տեղի ունենում գնացքի և ավտոմեքենայի միջև, նախորդ դեպքը, ցավոք, ողբերգական էր, իսկ տարածքում չկան ուղեփակոցներ, անհրաժեշտ կահավորանքը բացակայում է, «Հարավկովկասյան երկաթուղի»-ն ասում է, որ դա իր գործը չի, Արարատի մարզպետարանի և Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի գործն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան