Արտաքին 1 ժամ առաջ - 16:30 25-11-2026

ԱՄՆ-ն Իրանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը

Միացյալ Նահանգները Իրանում գտնվող ամերիկացի քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը և նախազգուշացրել Մերձավոր Արևելքում հակամարտության հնարավոր կտրուկ սրման մասին։

Նախազգուշացումը հրապարակվել է տարածաշրջանում ամերիկյան օբյեկտների վրա մի շարք հարձակումներից հետո, հայտնում է Euronews-ը։

Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանությունը նախազգուշացրել է, որ Թեհրանը, Եմենի հութիները և Իրանին դաշնակից այլ խմբավորումներ կարող են հարձակումներ իրականացնել տարածաշրջանում գտնվող ամերիկացի քաղաքացիների, ընկերությունների և հաստատությունների վրա։

Վաշինգտոնը ամերիկացիներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Իրան մեկնելուց՝ անկախ այցի նպատակից, իսկ երկրում արդեն գտնվողներին՝ անհապաղ լքել այն։

Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում պատրաստ լինել չվերթների հնարավոր չեղարկմանը և օդային տարածքի փակմանը։ Բացի այդ, ցամաքային սահմանները հատելու կանոնները կարող են փոխվել առանց նախնական ծանուցման։

Նախազգուշացումը հրապարակվել է Բահրեյնում և Քուվեյթում ամերիկյան օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներից, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի ֆինանսական թաղամասում գտնվող շենքի վրա հութիների հարձակումից հետո։

ԱՄՆ-ն և Իրանը 1980 թվականից դիվանագիտական հարաբերություններ չեն պահպանում։

Թեհրանում Միացյալ Նահանգների շահերը ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանությունը։

Ամենից շատ դիտված

11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
18:24 1 ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել. Քոչարյանը՝ ՔԿՀ-ի մասին
18:11 Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը. Հայկ Դեմոյան
19:00 Խորհրդային տարիներին ծնվածների անձնագրերում ԽՍՀՄ պետք է գրեն, ոչ թե Ադրբեջան. Արտակ Բեգլարյան
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
19:36 Ամասիայում՝ նախկին ընդդիմադիրն ընդդեմ նախկին ՔՊ-ականի եղբոր, Աշոցքում՝ ՔՊ-ն առանց մրցակիցների
18:38 Պաշտպանվելու հնարավորություն չունեմ. Քոչարյանը չի կարողանում ծանոթանալ «Մարտի 1-ի» գործի նյութերին
14:55 Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել
19:15 Ծափաթաղի մոտ բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ» բետոնախառնիչը, վերջինը կողաշրջվել է
20:01 Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի