Ներքին 13 րոպե առաջ - 16:17 25-11-2026

Գագիկ Ծառուկյանը նշում է ծննդյան 70-ամյակը

ԲՀԿ առաջնորդ, գործարար, բարերար Գագիկ Ծառուկյանն այսօր դարձավ 70 տարեկան։ Նա տարեդարձը նշում է անազատության մեջ։

Գագիկ Ծառուկյանը ծնվել է 1956 թվականի նոյեմբերի 25-ին՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ Նրա գործունեությունը տարիների ընթացքում ընդգրկել է գործարարության, սպորտի, բարեգործության և քաղաքականության ոլորտները։

1989 թվականին նա ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։

Սպորտային գործունեության ընթացքում ևս գրանցել է հաջողություններ՝ 1996 թվականին դառնալով բազկամարտի աշխարհի, իսկ 1998 թվականին՝ Եվրոպայի չեմպիոն։

Գործարար ոլորտում նրա գործունեությունը կապված է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադրման հետ։

1995 թվականին հիմնադրված կառույցը հետագայում ընդգրկել է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ձեռնարկություններ։

Քաղաքական գործունեությունը Գագիկ Ծառուկյանը սկսել է 2002 թվականից։ 2003 թվականին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, իսկ 2004 թվականին հիմնադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ 2018-2021 թվականներին եղել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը։

Նրա գործունեության առանձին ուղղություններից է նաև բարեգործությունը։ Գագիկ Ծառուկյանի անունը կապվում է կրթական, մշակութային, մարզական, համայնքային և սոցիալական աջակցության տարբեր նախաձեռնությունների հետ։

Ամենից շատ դիտված

17:59 Հացավանի դպրոցում տնօրենի թոռը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, իսկ տնօրենը կոծկել է ու մեղադրել տուժածին. ահազանգ
11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
18:24 1 ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել. Քոչարյանը՝ ՔԿՀ-ի մասին
18:11 Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը. Հայկ Դեմոյան
19:00 Խորհրդային տարիներին ծնվածների անձնագրերում ԽՍՀՄ պետք է գրեն, ոչ թե Ադրբեջան. Արտակ Բեգլարյան
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
19:36 Ամասիայում՝ նախկին ընդդիմադիրն ընդդեմ նախկին ՔՊ-ականի եղբոր, Աշոցքում՝ ՔՊ-ն առանց մրցակիցների
18:38 Պաշտպանվելու հնարավորություն չունեմ. Քոչարյանը չի կարողանում ծանոթանալ «Մարտի 1-ի» գործի նյութերին
19:15 Ծափաթաղի մոտ բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ» բետոնախառնիչը, վերջինը կողաշրջվել է
20:01 Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի