Ներքին 1 ժամ առաջ - 14:51 25-11-2026

Վեհափառն ու ֆինն հոգևորականները քննարկել են միջեկեղեցական երկխոսության զարգացմանն առնչվող հարցեր

Նոյեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու Միկկելիի թեմի առաջնորդ Մարի եպիսկոպոս Պարկկինենի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ երկու Եկեղեցիների միջև ձևավորված հարաբերություններին՝ իր գնահատանքը հայտնելով առկա մարտահրավերների պայմաններում Հայոց Եկեղեցուն ու հայ ժողովրդին ցուցաբերվող զորակցության առնչությամբ։ Հայոց Հայրապետը կարևորեց Եկեղեցիների գործակցությունը ի նպաստ քրիստոնեական արժեքների զորացման, աշխարհում խաղաղության և համերաշխության ամրապնդման։

Իր հերթին Մարի եպիսկոպոս Պարկկինենը Հայոց Հովվապետին փոխանցեց Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու առաջնորդ Տապիո արքեպիսկոպոս Լուոմայի եղբայրական ողջույնները։ Եպիսկոպոս Պարկկինենը տեղեկացրեց, որ այցի նպատակն է ի մոտո ծանոթանալ Հայոց Եկեղեցու պատմությանն ու ավանդույթներին։

Վերջինս նաև ընդգծեց միջեկեղեցական երկխոսության զարգացման, փոխադարձ զորակցության ու ավետարանական ճշմարտությունների միասնական վկայության անհրաժեշտությունը։

Ամենից շատ դիտված

17:59 Հացավանի դպրոցում տնօրենի թոռը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, իսկ տնօրենը կոծկել է ու մեղադրել տուժածին. ահազանգ
11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
18:24 1 ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել. Քոչարյանը՝ ՔԿՀ-ի մասին
18:11 Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը. Հայկ Դեմոյան
19:00 Խորհրդային տարիներին ծնվածների անձնագրերում ԽՍՀՄ պետք է գրեն, ոչ թե Ադրբեջան. Արտակ Բեգլարյան
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
19:36 Ամասիայում՝ նախկին ընդդիմադիրն ընդդեմ նախկին ՔՊ-ականի եղբոր, Աշոցքում՝ ՔՊ-ն առանց մրցակիցների
18:38 Պաշտպանվելու հնարավորություն չունեմ. Քոչարյանը չի կարողանում ծանոթանալ «Մարտի 1-ի» գործի նյութերին
16:16 Ջրվեժում հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախուստի դիմած 34-ամյա տղամարդը
19:15 Ծափաթաղի մոտ բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ» բետոնախառնիչը, վերջինը կողաշրջվել է