Արտաքին 3 ժամ առաջ - 10:39 25-11-2026

Մեծ Բրիտանիան Ուկրաինայի համար ԱԹՍ-ների արտադրության գործարաններ կբացի

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել ուկրաինական նախագծման հարձակողական անօդաչու թռչող սարքերի արտադրության մասին բրիտանական տարածքում։

Համաձայնագրերը ձեռք են բերվել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ուես Սթրիթինգի՝ Ուկրաինա կատարած այցի ընթացքում, որը հանդիպել է Վլադիմիր Զելենսկիի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Եվգենի Խմարայի հետ։

Նոր համաձայնագիրը թույլ կտա Ուկրաինային Մեծ Բրիտանիայում բացել գործարաններ հարձակողական անօդաչու թռչող սարքերի արտադրության համար։

Իր այցի ընթացքում Սթրիթինգը նաև այցելել է Խարկով, որտեղ հանդիպել է ուկրաինացի զինվորականների հետ։
Նա դարձել է Մեծ Բրիտանիայի առաջին պաշտպանության նախարարը, որը այդքան մոտ է եղել պատերազմական գոտուն։

Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ Կիևին տրամադրվող ռազմական օգնության ավելացումը երկարաձգում է ճգնաժամը և զենքի մատակարարներին դարձնում հանցագործությունների մեղսակից։

Ամենից շատ դիտված

17:59 Հացավանի դպրոցում տնօրենի թոռը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, իսկ տնօրենը կոծկել է ու մեղադրել տուժածին. ահազանգ
18:24 1 ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել. Քոչարյանը՝ ՔԿՀ-ի մասին
18:11 Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը. Հայկ Դեմոյան
11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
14:10 Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող «Զանգեզուրի միջանցքը» կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը. Ալիև
14:04 9-րդ դասարանցիներին հանձնարարում են քրեական ենթամշակույթը խրախուսող ռուսական սերիալ դիտել. Հովհաննես Դանիելյան
19:00 Խորհրդային տարիներին ծնվածների անձնագրերում ԽՍՀՄ պետք է գրեն, ոչ թե Ադրբեջան. Արտակ Բեգլարյան
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
19:36 Ամասիայում՝ նախկին ընդդիմադիրն ընդդեմ նախկին ՔՊ-ականի եղբոր, Աշոցքում՝ ՔՊ-ն առանց մրցակիցների
16:16 Ջրվեժում հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախուստի դիմած 34-ամյա տղամարդը