Արտաքին 3 տարի առաջ - 17:50 07-02-2023

Թեհրանը հերքում է Մոսկվայի հետ ԱԹՍ-ների համատեղ արտադրության գործարան կառուցելու մասին պնդումները

Պաշտոնական Թեհրանը հերքում է լրատվամիջոցներում առկա այն տեղեկությունները, թե Ռուսաստանն ու Իրանը ծրագրում են անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության գործարան կառուցել։ Իրանական Mehr լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին։

Պաշտոնյան այդ տեղեկությունները համարում է շինծու և նշում, որ դրանք հանդիսանում են արևմտյան դավադրության մի մաս, որն ուղղված է ուկրաինական պատերազմում սեփական մեղքը ծածկելուն։

«Ցավոք, այն երկրները, որոնք պատերազող մի կողմին զենքի և ռազմական տեխնիկայի ամենամեծ արտահանողներն են, կեղծ լուրեր տարածելով, ցանկանում են մոլորության մեջ գցել աշխարհի հասարակական կարծիքը»,- ասել է նա։

Վերջինս տեղեկացրել է, որ Իրանը նման ծրագրեր անգամ չունի՝ հավելելով, որ Թեհրանի մոտեցումն այս հարցում կողմերին քաջալերելն է, որ գնան քաղաքական լուծման։ Նա նաև նշել է, որ երկիրը կոչ է անում միջազգային հանրությանը՝ աջակցել քաղաքական լուծմանը, որը վերջ կդնի պատերազմին։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը՝ հղում անելով The Wall Street Journal պարբերականին, Ռուսաստանն ու Իրանը նախատեսում են Ռուսաստանի տարածքում գործարան կառուցել, որտեղ համատեղ կարտադրեն իրանական առնվազ 6000 անօդաչու թռչող սարք։ Տեղեկությունը հերքել է նաև Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ Մոսկվան ունի անօդաչու թռչող սարքերի արտադրության սեփական ծրագրերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում