Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանը քիմիական զենք է մշակում, և թե՛ Իսրայելը, թե՛ Միացյալ Նահանգները տեղյակ են դրա մասին։
Կացն այս մասին հայտարարել է Թել Ավիվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ըստ նրա՝ իսրայելական և ամերիկյան ուժերը պատրաստվում են Իրանին հնարավոր հարված հասցնելուն։ Հարված հասցնելու վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նախարարը հավելել է, որ եթե Իսրայելի և Իրանի միջև պատերազմ սկսվի, ենթադրվում է, որ «Հեզբոլլահը» չի միանա ռազմական գործողություններին։
Կացը նաև պնդել է, որ ԱՄՆ-ում գործում են Իրանի հետ կապված խմբեր, որոնք փորձում են թիրախավորել բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ Թրամփին։
Իսրայելի պաշտպանության նախարարը հավելել է, որ Իսրայելի բանակի և ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) կողմից Իրանի դեմ համատեղ հարված հասցնելու ծրագրերը պատրաստ են, և գործողությունը սկսելու որոշումը կախված է Թրամփից։