Մոսկվայի պահանջները՝ վերանայել անվտանգության ճարտարապետությունը և Հյուսիսատլանտյան դաշինքին վերադարձնել 30 տարի առաջվա սահմաններին, անընդունելի են, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Մենք բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ Ռուսաստանի կողմից 2021 թվականին առաջ քաշված առաջարկները, որոնք, ըստ էության, վերաբերում են ՆԱՏՕ-ի՝ մինչև 1997 թվականի սահմանները հետ քաշվելուն, անընդունելի են»,- ասել է նա Բեռլինում ունեցած ելույթի ժամանակ, ինչպես մեջբերում է The Guardian-ը։
Նա նաև հավելել է, որ, ըստ երևույթին, ՆԱՏՕ-ում ոչ ոք սա «լավ գաղափար» չի համարում։