Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել այն բարի խոսքերի համար, որոնք Դուք ուղղել եք ինձ Ձեր ուղերձում:
Այս մասին X-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
«Հարգելի՛ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփ,
Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել այն բարի խոսքերի համար, որոնք Դուք ուղղել եք ինձ Ձեր ուղերձում՝ նվիրված «Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի մեկնարկին»,- գրել է Ալիևը: