Արտաքին 36 րոպե առաջ - 21:12 17-11-2026

Երկրի վրա չկա ավելի հուսալի գործընկեր, քան Ամերիկայի Միացյալ Նահանգները․ Թրամփ

Երկրի վրա չկա ավելի հուսալի գործընկեր, քան Ամերիկայի Միացյալ Նահանգները, հայտարարել է Դոնալդ Թրամփը։

«Շատերդ այսօր երեկոյան ինձ ասացին. «Պարոն նախագահ, դուք հիանալի աշխատանք եք կատարում։ Ձեր երկիրը վերելքի մեջ է»»,- ԱՍԵԱՆ-ի (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) առաջնորդներին ասել է Թրամփը։

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ն տնտեսական առումով առաջ է անցել աշխարհի բոլոր երկրներից։