Երևանում օր օրի կարծես թե սնկի նման ավելանում են օրինախախտ այն վարորդները, ովքեր արհամարհած ունեն ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը և շատ դեպքերում էլ վտանգ են ներկայացնում օրինապահ վարորդների ու հետիոտների համար։ Հայտնում է shamshyan.com-ը:
Մինչդեռ, նման վարորդներին պետք է ոչ միայն ենթարկել վարչական պատասխանատվության, այլև տևական ժամանակ զրկել վարելու իրավունքից։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է նոյեմբերի 13-ին Երևանի Տիչինանի փողոցում «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, դուրս գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի ու վարում այն՝ վտանգավոր իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: