Արտաքին 2 ժամ առաջ - 15:13 15-11-2026

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Նիժնեկամսկին և Տագանրոգին. ASTRA

Այս գիշեր ուկրաինական անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանը Ռուսաստանի Թաթարստան հանրապետության Նիժնեկամսկ քաղաքում:

Ուկրաինական մոնիթորինգային տելեգրամյան ալիքների համապատասխան հաղորդումները հաստատել է ASTRA հրատարակության վերլուծությունը:

Ինչպես նշում է Current Time նախագիծը, «Նիժնեկամսկնեֆտեխիմ»-ը Եվրոպայում խոշորագույն նավթային համալիրներից է, որը սինթետիկ կաուչուկ է արտադրում:

Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում ուկրաինացիների հարվածներից երկու էլեկտրական ենթակայան է վնասվել: Մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը հաղորդել է, որ հարձակման հետևանքով զոհվել է «Տագանրոգ-10» ենթակայանի գլխավոր ինժեները, ևս հինգ մարդ տուժել է «անօդաչուների բեկորների» ընկնելու հետևանքով:

Հարված է հասցվել նաև Դոնի Ռոստովը և Տագանրոգը բռնակցված Ղրիմին կապող Р-280 «Նովոռոսիա» ավտոմայրուղու մի հատվածին, ինչի հետևանքով Նեկլինովսկի շրջանում կամուրջ է փակվել երթևեկության համար:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է գիշերը 553 ուկրաինական անօդաչու թռչող սարք խոցելու մասին, ինչը զգալիորեն շատ է վերջին շրջանում միջին թվից:

Ամենից շատ դիտված

18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
19:40 Իրենց քաղաքական շահի համար մարդուն բանտարկեցին․ Կարապետյանը՝ Գևորգյանի մահվան մասին
17:35 Ում է բանտ ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը․ Ռուբեն Մելիքյան
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
19:50 Համաներում չի լինելու, «Նուբարաշենի» վատ պայմանների մասին էլ տեղյակ են