Ուկրաինական հարցի կարգավորումը կապված կլինի Եվրոպայում անվտանգության նոր ճարտարապետության հետ, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Այս երկու հարցերը փոխկապակցված են. դրանցից ոչ մեկը չի կարող գոյություն ունենալ առանց մյուսի»,- ասել է նա «Վեստի» լրատվական ծառայության թղթակից Պավել Զարուբինին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ եվրոպացիների հետ այս թեմայի քննարկումն անիմաստ կլինի, եթե նրանք խաղաղության ձգտում չունենան։ Նրա խոսքո, միասնության բացակայությունը խանգարում է նրանց՝ ժամանակին որոշումներ կայացնել։
«Սա դանդաղեցնում է ամեն ինչ։ Թե արդյոք նրանք կկարողանան իրենց մեջ ուժ ու կարողություն գտնել՝ ընդհանուր հայտարարի գալու և արագ գործելու համար՝ ցույց կտա ժամանակը։ Առայժմ նրանց դա չի հաջողվել»,- հավելել է Պեսկովը։