Արտաքին 24 րոպե առաջ - 19:41 07-11-2026

Իտալիայում ոստիկանները պատրաստվում են միանալ համազգային գործադուլին

Իտալացի ոստիկանները մտադիր են միանալ երկրում ընթացող հակակառավարական ցույցերին։

Նրանց հիմնական պահանջներն են՝ ապահովել բարձր կենսաթոշակ և արտոնություններ իրավապահ մարմինների աշխատակիցների համար, ինչպես ավելի վաղ խոստացել էր կառավարությունը, հայտնել է Repubblica պարբերականը։

Նշվում է, որ ոստիկանները դժգոհ են հատկապես այն հանգամանքից, որ 2027 թվականի պետբյուջեի նախագծում չի ներառվել ուժային և իրավապահ մարմինների համար հատուկ կենսաթոշակային համակարգի ֆինանսավորման մասին դրույթը, այնինչ իշխանությունները դա խոստացել էին անել։

Ոստիկաններն, ըստ պարբերականի, նշել են, որ նոյեմբերի 20-ին Իտալիայում հայտարարված համազգային գործադուլի շրջանակում նախատեսված բողոքի ակցիաներին իրենք էլ են մասնակցելու՝ որպես ցուցարարներ։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»
20:37 «Տառերի պուրակի» հարևանությամբ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել է
09:00 Փաշինյանի ոտքը էլի խերով չէր. ԶՊՄԿ-ի հասույթը 3 տարում նվազել է 79.4 միլիարդ դրամով
21:13 «Ուժեղ Հայաստանի» և ընդդիմադիր ուժերի հայտարարությունը բաց է միանալու համար