Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:11 26-06-2023

Քրեականով փաստաբան չեմ և տեղյակ չեմ, թե որտեղ, ինչ է կատարվում․ AM-ն ու Կարեն Անդրեասյանի կինը չեն միացել գործադուլին

Գործադուլը փաստաբանների ակցիան է, ոչ թե իրավաբանական գրասենյակների։ Մեր գրասենյակում ոչ բոլորն են փաստաբաններ, բոլորն ազատ են ինքնուրույն որոշում կայացնելու՝ միանում են գրոծադուլին, թե ոչ։ Տեղյակ եմ, որ որոշ փաստաբաններ միացել են։ Այս մասին Oragir.News-ի հարցին, թե ինչու AM իրավաբանական ընկերությունը չի միացել փաստաբանների այսօրվա գործադուլին՝ պատասխանեց ընկերության տնօրեն Եվա Առաքելյանը։

Հիշեցնենք, որ Առաքելյանը ԲԴԽ նախագահ Կարեն Անդեասյանի կինն է։ AM-ի համասեփականատեր է նաև Գրիգոր Մինասյանը։

«Վստահեցնում եմ՝ նրանց նկատմամբ, ովքեր միացել են որևէ խտրական վերաբերմունքի չի լինի»։ Հարցին, թե ինչ դիրքորոշում ունի ընկերությունը իրականացվող գործադուլի վերաբերյալ՝ նա նշեց, որ նպատակ չունեն ոչ մեկի, ոչ էլ մյուսի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու։

Դիտարկմանը, թե արդյոք դրա պատճառն այն է, որ չեն հավատում, որ փաստաբանների նկատմամբ բռնություն է գործադրվել, նա պատասխանեց, որ չեն քննարկել այդ հարցը․ «Խոսքը քրեական գործերով զբաղվող փաստաբաններին է վերաբերում, մեր ընկերությունը շատ փոքր մասով է, որ իրականացնում է քրեական գործերով պաշտպանություն, մեր թվակազմից միայն 2 փաստաբան ունենք, որ քրեականով ծառայություններ է մատուցում, ինքս քրեականով փաստաբան չեմ և տեղյակ չեմ, թե որտեղ, ինչ է կատարվում»։

Առաքելյանը նաև ասաց, որ թեև ինքն էլ փաստաբան է, բայց չի միացել գործադուլին։ «Իմ տեսակետն ունեմ և կարծում եմ, որ եթե նույնիսկ կա նման երևույթ, չեմ ընդունում, որ գործադուլը այն ձևն է, որով կարելի է պայքարել դրա դեմ»։

Հարցինք, թե գուցե սեփականատերերի՞ կողմից են խոչընդոտները՝ նա պատասխանեց․ «Ո՞ւմ մասին եք հարցնում, սեփականատերերից մեկն էլ ես եմ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով