Սպորտ 26 րոպե առաջ - 19:40 07-11-2026

Էմմա Պողոսյանը լավագույն ութնյակում է. հայ ծանրորդուհին ընդգրկվեց Օլիմպիական վարկանիշային ցուցակում․ armsport.am

Armsport.am-ը գրում է․ Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան կանանց 86 կգ քաշային կարգի ներկայացուցիչները, որտեղ Հայաստանն ուներ երկու մասնակից՝ Էմմա Պողոսյանն ու Լիանա Գյուրջյանը։

Հայաստանի կանանց հավաքականի անդամ Էմմա Պողոսյանը երկամարտի 249 կգ արդյունքով աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։

Պոկում վարժությունում երիտասարդ հայ ծանրորդուհին գլխավերևում պահեց 106 կգ-ոց ծանրաձողը, իսկ հրում վարժությունում երկու հաջող մոտեցմամբ հաջորդաբար բարձրացրեց 138 կգ և 143 կգ։ Տեղ զբաղեցնելով լավագույն ութնյակում՝ Պողոսյանն ընդգրկվեց Օլիմպիական խաղերի վարկանիշային ցուցակում։

Նույն քաշային կարգում անհաջող դասավորվեց մրցելույթը Հայաստանի մյուս ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանի համար։

Պոկում վարժությունում նա գրանցեց 102 կգ արդյունք և զբաղեցրեց 25-րդ տեղը, սակայն հրում վարժությունում չկարողացավ գլխավերևում պահել 135 կգ-ոց ծանրաձողն ու «զրո» ստացավ՝ մնալով առանց երկամարտի արդյունքի։

Մրցաշարում Հայաստանի հավաքականից պայքարի մեջ մնացել է միայն գերծանր քաշային կարգի (+110 կգ) ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը։

armsport.am

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»
20:37 «Տառերի պուրակի» հարևանությամբ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել է
09:00 Փաշինյանի ոտքը էլի խերով չէր. ԶՊՄԿ-ի հասույթը 3 տարում նվազել է 79.4 միլիարդ դրամով
21:13 «Ուժեղ Հայաստանի» և ընդդիմադիր ուժերի հայտարարությունը բաց է միանալու համար