Բրյուսելում գործող Bozar ռեստորանը, որի ղեկավարն է հայազգի շեֆ-խոհարար Կարեն Թորոսյանը, «The World’s 50 Best Restaurants 2026» վարկանիշում զբաղեցրել է 42-րդ հորիզոնականը՝ մեկ տարվա ընթացքում բարձրանալով 21 հորիզոնականով։
Bozar-ը Բելգիայի միակ ռեստորանն է, որն ընդգրկվել է աշխարհի լավագույն 50-յակում։ Արդյունքները հրապարակվել են նոյեմբերի 4-ին՝ Լիմայում։ Ռեստորանը նաև ունի Michelin-ի երկու աստղ։
Կարեն Թորոսյանն իր հաջողությունը կիսել է թիմի, կնոջ և գործընկերոջ՝ Նանի Լի Թորոսյանի հետ՝ ընդգծելով, որ իր ամենամեծ հպարտությունը միասին անցած ճանապարհն է։