Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան։
Նա այս մասին լրագրողներին ասել է Հարավային Կորեայից վերադառնալուց հետո։
«Հաղթանակի օրը Ադրբեջանում նշվում է նոյեմբերի 8-ին։ Ես պլանավորում եմ այդ օրը այցելել Ադրբեջան։ Հուսով եմ, որ այցի ընթացքում մենք հնարավորություն կունենանք ձեռնարկել անհրաժեշտ քայլեր», – ասել է Էրդողանը։
Նա հավելել է.
«Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները շատ ավելին են, քան ավանդական դիվանագիտական շփումները։ Երկու երկրների անխզելի կապը մեր ընդհանուր պատմության, մշակույթի և ապագայի արդյունքն է։ Չկա որևէ խոչընդոտ, որը թուրք-ադրբեջանական եղբայրությունը չկարողանա հաղթահարել»։