Արտաքին 49 րոպե առաջ - 22:58 04-11-2026

Թրամփը խոստովանել է, որ հանրապետականները պարտվել են Իրանի դեմ պատերազմի պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտությունը «հիմնականում» պայմանավորված էր Իրանի դեմ պատերազմով և վառելիքի գների աճով։

Սպիտակ տան նոր հանդիսությունների սրահի շինհրապարակում լրագրողների հետ զրույցում նրան հարցրել են՝ արդյոք համակարծիք է փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այն գնահատականի հետ, որ ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի դեմ պատերազմն է։

«Կարծում եմ՝ դա հիմնականում ճիշտ է, քանի որ կարճաժամկետ հեռանկարում պատերազմի հետևանքով բենզինի գները փոքր-ինչ բարձրացել են։ Հավանաբար, դա իսկապես այդպես է»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը։

Միևնույն ժամանակ Թրամփն ընդգծել է, որ պատերազմն արժեր սկսել։
«Այդուհանդերձ, եթե ստիպված լինեի կրկին նման որոշում կայացնել, ճիշտ նույն կերպ կվարվեի, քանի որ երկարաժամկետ հեռանկարում դա միակ ելքն է։ Չի կարելի թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Կարծում եմ՝ դա արժեր։ Պարզապես այլընտրանք չկա»,- հայտարարել է Թրամփը։

Ամենից շատ դիտված