Քիչ առաջ ԱԱԾ-ականները Սամվել Կարապետյանին տարան առանձնատնից: Նրանք չնշեցին, թե ուր են տանում, հավանական է՝ տեղափոխում են Քննչական կոմիտե։
Դրանից հետո Սամվել Կարապետյանի աջակիցները ենթ են սկսել։
Հիշեցնենք, որ այսօր առավոտից քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ էին իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Աղավնի Սուքիասյանի խոսքով, խուզարկություններ են տեղի ունենում նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում։
Մամուլի տեղեկություններով, խոսքը ՀԷՑ-ի հետ կապված տնտեսական բնույթի հանցագործության մասին է։