Ուկրաինական հակամարտությունը կլուծվի մոտ ապագայում: Այս մասին ԱՄՆ նախագահԴոնալդ Թրամփն ասել է իր Մար-ա-Լագոյի կալվածքում լրագրողների հետ զրույցում։
Հարցին, թե ինչպես է ԱՄՆ-ն վերաբերվում ռուսական նավթավերամշակման գործարանների վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածների վերսկսմանը, Թրամփը պատասխանել է. «Թույլ տվեք նախ խոսել նրա (Զելենսկու – խմբ.) հետ։ Կարծումեմ՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը կավարտվի ոչ այնքան հեռավոր ապագայում»։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկուն կհրավիրի G20 գագաթնաժողովին, որը տեղի կունենա դեկտեմբերին Մայամիում: