Արտաքին 57 րոպե առաջ - 10:18 01-11-2026

Եվրոպայում բողոքի զանգվածային ցույցերը շարունակվում են

Շաբաթ օրը Եվրոպայի մի շարք երկրներում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում և այլուր, զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել։ Դրանց հիմնական պատճառներն են կյանքի թանկացումը, ցածր աշխատավարձերը, կրթական համակարգի խնդիրներն ու հանրային ծառայությունների վատթարացումը։

Ֆրանսիայում փողոց է դուրս եկել շուրջ 320 հազար մարդ, այդ թվում՝ 70 հազարը՝ Փարիզում։ Ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 560 ցուցարարի։ Անվտանգությունն ապահովելու համար ներգրավվել է 70 հազար ոստիկան։

Գերմանիայում «Gen Z regelt» շարժման նախաձեռնությամբ ցույցեր են անցկացվել ավելի քան 30 քաղաքներում։ Երիտասարդները պահանջում են մեծացնել կրթության, բնակարանային ոլորտի և կլիմայի պաշտպանության ֆինանսավորումը, ինչպես նաև դեմ են պարտադիր զինվորական ծառայության վերականգնմանը։ Ֆրանկֆուրտում որոշ ցուցարարներ թալանել են խանութներ և հարձակվել ոստիկանների վրա։

Իտալիայում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ բողոքելով ցածր աշխատավարձերի և կյանքի թանկացման դեմ։ Կառավարությունը Միլանում անվտանգության ապահովման նպատակով նախատեսում է տեղակայել 500 զինծառայող։

Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Շվեյցարիայում։ Ցյուրիխում ամբոխը հրկիզել է աղբամաններ, էլեկտրական հեծանիվներ, սկուտերներ և ավտոմեքենա, վնասել խանութների ու հասարակական տրանսպորտի կանգառի ապակիները։ Անկարգությունների մասնակիցները ոստիկանության և արտակարգ ծառայությունների աշխատակիցների վրա հարձակվել են քարերով, շշերով և հրավառության միջոցներով։ Ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։

Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Բելգիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում։ Բրյուսելում ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:00 Ծորակից թունավորված ջուր է գալիս, իսկ միլիոններ ստացող կառույցները հայտարարում են, որ պատասխանատու չեն