Հոկտեմբերի 30-ին «Մանամայի երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի, միջազգային համագործակցության և արտերկրում բնակվող եգիպտացիների հարցերով նախարար Բադր Աբդելատիի հետ, հայտնում է ԱԳՄԱՆ-ը։
«Նախարարները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հարցեր, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի , խթանմանն ուղղված հնարավոր քայլերը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ կարևորելով նաև խաղաղության օրակարգի հետևողական առաջմղման հարցում միջազգային գործընկերների կառուցողական դերակատարությունը: Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերին։
Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքերը»,-ասված է հաղորդագրությունում։