Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 14-րդ փողոցի և հարակից տարածքների բնակիչները տարիներ շարունակ պայքարում են անվտանգ տեղաշարժի և տարրական կենսապայմանների համար: Հայտնում է shamshyan.com-ը:
Նրանք փորձում են հասնել նրան, որ պատկան մարմինները, ի դեմս «Վեոլիա Ջուր» ընկերության, վերջապես դադարեցնեն փողոցով հոսող կեղտաջրերի հոսքը: Դրանք անընդհատ լցվում են սեփական տների բակեր, ողողում ամբողջ ճանապարհն ու այն հատվածը, որտեղով մարդիկ պետք է տանից դուրս գան, իսկ երեխաները՝ դպրոց ու մանկապարտեզ գնան: Սրան գումարվել է նաև այն, որ Ջրվեժի այդ գլխավոր փողոցի տվյալ հատվածում հաճախակի կանգնում են մեծ բեռնատարներ, իսկ տնտեսվարողներից մեկն այդ տարածքում վաճառքի ոչխարների համար տարածք է առանձնացրել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սրանով խնդիրները չեն ավարտվում. մյուս փողոցում, որտեղով երեխաները շարունակում են իրենց ճանապարհը դեպի դպրոց, անմիջապես հետիոտնի համար նախատեսված մայթի վրա դեռևս 1990-ականներից տեղադրվել են թիթեղյա ավտոտնակներ՝ ամբողջությամբ փակելով մայթը։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: