Ուղիղ եթեր
Արտաքին 52 րոպե առաջ - 20:45 31-10-2026

Մելանյա Թրամփը Ալյոշկիում իրականացված մարդասիրական առաքելությունն անվանել է կայուն խաղաղության հույսի ապացույց

Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքում մարդասիրական առաքելության շուրջ ստեղծված իրավիճակն ապացուցել է, որ կայուն խաղաղությունը հնարավոր է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը։

«Կայուն խաղաղության հույս։ Ալյոշկին ապացուցում է, որ մենք ի վիճակի ենք մարդկայնությունը վեր դասել պատերազմից։ Միասին կարող ենք կառուցել խաղաղ մոլորակ՝ մեր երեխաների համար հույսերով լի աշխարհ»,- X-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը։

Ավելի վաղ Ռուսաստանն ու Ուկրաինան՝ ԱՄՆ առաջին տիկնոջ աջակցությամբ, համաձայնել էին հրադադար հաստատել Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքում՝ մարդասիրական գործողություն իրականացնելու համար։ Հոկտեմբերի 27-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:00-ից, ռուսական զինված ուժերը Խերսոնի ուղղությամբ հրադադարի ռեժիմ էին սահմանել՝ քաղաքում մարդասիրական առաքելության նախապատրաստման կապակցությամբ։

Հոկտեմբերի 30-ին իրականացվել է մարդասիրական առաքելություն։ Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Յանա Լանտատովայի փոխանցմամբ՝ բնակիչներին բաժանվել է մի քանի տասնյակ տոննա մարդասիրական օգնություն՝ սննդամթերք, հիգիենայի պարագաներ, գեներատորների համար վառելիք և այլ անհրաժեշտ իրեր։ Ցանկություն հայտնած բոլոր բնակիչները հնարավորություն են ունեցել անարգել մեկնելու ինչպես Ռուսաստանի այլ շրջաններ, այնպես էլ Ուկրաինա։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
23:08 Գյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարը
08:49 Էդգար Ղազարյանը բացատրել է, թե ինչու ԱԺ «ճակատամարտին» չմասնակցեց․ «Հրապարակ»
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
12:10 «Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի
07:16 Արա Աբրահամյանը գնում է թոշակի. ո՞վ կփոխարինի. «Հրապարակ»