«Հրապարակ» թերթը գրում է. «Հինգշաբթի օրը Մոսկվայում կայացել է Ռուսաստանի հայերի միության վարչության նիստ, եւ Արա Աբրահամյանը ներկայացրել է նոր տեղակալին՝ առաջին փոխնախագահ Վահե Պետրոսյանին։ Նա Արխանգելսկի մարզի նահանգապետի առաջին տեղակալն է, նահանգապետի ու մարզային կառավարության աշխատակազմի ղեկավարը։
Դեռ անցյալ տարի խոսակցություն կար, որ ազդեցիկ հայերը փորձում են հասնել Արա Աբրահամյանի փոխարինմանը, սակայն այն ժամանակ չստացվեց։ Հիմա գործընթացը թափ է հավաքում։ 2027 թ. ապրիլին Արա Աբրահամյանը դառնում է 70 տարեկան, նրան պատրաստվում են հանդիսավոր ճանապարհել թոշակի եւ նախագահի պաշտոնը վստահել Պետրոսյանին։
Հատկանշական է, որ հայկական համայնքի հետ առանձնապես կապ չունեցող ռուսաստանցի այս պաշտոնյան գլխավորելու է ՌԴ հայերի ամենախոշոր կառույցը, որը ծանրակշիռ դեր ունի ՌԴ քաղաքական կյանքում։ Թե որքանով է նրա թեկնածությունն ընդունելի հայ համայնքի համար՝ հարց է։ Մեր տեղեկություններով, նա ՌԴ իշխանությունների համար ընդունելի թեկնածու է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: