Ներքին 46 րոպե առաջ - 09:00 31-10-2026

«Գազպրոմ Արմենիա»-ն գնալով խեղճանում է ու աղքատանում

Վերջին 4 տարվա` 2022֊2025թթ ընթացքում գրեթե կրկնակի` 30.5 միլիարդ դրամից 16.4 միլիարդ դրամ է իջել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ֊ի շահույթը։

Բաժանորդների թվի կտրուկ աճի և գազի գնի անփոփոխ լինելու պայմաններում նվազման նման դինամիկան տնտեսագիտորեն շատ դժվար է բացատրելը։

Հայտնի է, որ Հայաստանի Հանրապետության խոշորագույն ենթակառուցվածքը ծառայում է նաև էլիտար անձանց մերձավորներին, որոնք համալրել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ֊ի առանցքային հաստիքները։

Միաժամանակ կառույցի սեփականատեր Ռուսաստանի Դաշնության կառավարությունը համաձայն է շահույթի այս աստիճանի կորուստների հետ։

Այս համատեքստում արդարացի կլիներ, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ֊ի կադրային համալրումը գոնե առերևույթ լիներ չեզոք։

Ինչ վերաբերում է կազմակերպության շահույթի նվազման վերոնշյալ միտումին, կարծում ենք`ՊԵԿ֊ի համար պարզելու դրա իսկությունը այդքան էլ դյուրին չի լինի, քանզի «Գազպրոմ Արմենիայի» ղեկավար կազմը համալրված է ՊԵԿ նախկին` մի շարք բանիմաց պաշտոնյաներով, որոնց գիտելիքները վստահաբար կօգտագործվեն ֆինանսական հաշվետվությունները կազմելիս։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն