Ներքին 1 ժամ առաջ - 18:15 30-10-2026

Հայտնաբերվել է ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդը

Իրացնելով Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնից ստացված տեղեկությունը՝ Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ 35-ամյա երիտասարդը սոցիալական կայքերից մեկի իր էջում քաղաքացիներին առաջարկում է գումարի դիմաց հերթագրել ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում՝ նշելով, որ օրենքի խախտումներ թույլ չի տալիս։

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները 35-ամյա երիտասարդին հայտնաբերել, տեղափոխել են բաժին։

Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ վերջին երկու ամսվա ընթացքում հաշվառման-քննական բաժիններում հերթագրել է 13 քաղաքացու՝ յուրաքանչյուրից ստանալով 25 000-ից 50 000 դրամ։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Հիշեցնենք, որ ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում հերթագրումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով, իսկ ցանկացած իրավախախտում կարժանանա իրավապահների հակազդմանը։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
19:38 Խոշոր պայթյուն՝ Մասիսում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները