Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 ժամ առաջ - 21:26 29-10-2026

Մի՛ զբաղվեք քաղաքականությամբ, քանի որ այնտեղ բովանդակություն չկա, կա ծեծ ու ջարդ․ սա է իշխանության ուղերձը

Ծեծկռտուքը, բռնության գործադրումը, հայհոյանքը, բարոյազուրկ վարքն ու դրանց խրախուսումը նպատակ են հետապնդում ամայացնելու քաղաքական բովանդակային քննարկումների դաշտը և կարևոր օրակարգերը փոխարինելու դատարկ սենսացիոն իրադարձությունների շուրջ քննարկումներով։

Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Այս ամենը նպատակ ունի հայ հանրության մեջ քաղաքականության հանդեպ սերմանելու զզվանք ու անտարբերություն։ «Մի՛ զբաղվեք քաղաքականությամբ, քանի որ այնտեղ բովանդակություն չկա, կա ծեծ ու ջարդ»․ սա է իշխանության ուղերձներից մեկը։

Սա նաև հանրության շրջանում բռնության կիրառման և դրա արդարացման վտանգավոր կոչ ու օրինակ է ծառայում պետության քաղաքական ղեկավարության կողմից։

Քաղաքական ապատիայի պայմաններում իշխող «Քանդենք պետությունը» կուսակցությունը դառնում է ավելի սանձարձակ ու ազատ՝ իր պրոադրբեջանական օրակարգերն առաջ մղելու հարցում...»,- գրել է նա։