Ներքին 1 ժամ առաջ - 21:39 29-10-2026

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մոնակո՝ սպորտի հարցերով նախարարների համաժողովին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նոյեմբերի 3-4-ը կգործուղվի Մոնակոյի Իշխանապետություն՝ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սպորտի հարցերով պատասխանատու նախարարների 19-րդ համաժողովին, Սպորտի վերաբերյալ ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական կոմիտեի լիագումար նիստին, ինչպես նաև՝ հարակից այլ միջոցառումներին մասնակցելու նպատակով։

Համապատասխան որոշումը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։

Որոշման մեջ մանրամասնվում է․ «Ժաննա Անդրեասյանի` Մոնակոյի Իշխանապետություն գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

Ընդունել ի գիտություն, որ Ժաննա Անդրեասյանի՝ Մոնակոյի Իշխանապետություն գործուղման գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին»։